Մեր մասին
Ակադեմիան զբաղվում է 8-16 տարեկան երեխաների համար նորարարական և ժամանակակից STEAM կրթությամբ։
Դասընթացները ITKids ակադեմիայում անցկացվում են CODDY ծրագրավորման միջազգային դպրոցի ծրագրին և մեթոդներին համապատասխան։
Այստեղ Դուք կարող եք ընտրել Ձեր երեխայի տարիքին և նախասիրություններին համապատասխան դասընթաց և ուղղորդել նրան տեխնոլոգիաների անծայրածիր աշխարհ։
Հիմնականում մենք առաջարկում ենք ծրագրավորման դասընթացներ, որոնք ընդգրկում են համակարգչային գրագիտություն,ծրագրավորման հիմունքներ, FrontEnd ծրագրավորում՝ վեբ-կայքի մշակում HTML/CSS/JS-ի միջոցով, խորացված JAVASCRIPT ծրագրավորում, Arduino-ի ներածություն, ծրագրավորման հիմունքներ Arduino-ի միջոցով, տարբեր սարքերի ինտեգրում և ծրագրավորում Arduino-ի միջոցով, ռոբոտների հավաքում և ծրագրավորում։
ITKids ակադեմիայում երեխաները կարող են զարգացնել իրենց ստեղծագործական և տեխնիկական հմտությունները գրաֆիկ դիզայնի, 3D մոդելավորման և անգլերենի դասընթացների միջոցով։
Նրանք կսովորեն Adobe Photoshop և Illustrator ծրագրեր, գույների տեսություն, լոգո ստեղծում ու բրենդավորում, ինչպես նաև 3Ds max ծրագրի միջոցով 3D մոդելավորում, տեքստուրավորում ու ռենդերինգ։
Անգլերենի դասերն ինտերակտիվ մոտեցմամբ կօգնեն բարելավել խոսակցական ու գրավոր հմտությունները՝ վստահորեն հաղորդակցվելու համար։
Մեր առաքելությունը
ITKids ակադեմիան ձևավորում է նորարարական տեխնոլոգիաներին պատրաստ և խելացի սերունդ:
Մենք փորձում ենք ոչ միայն փոխանցել գիտելիքներ, այլև զարգացնել երեխաների ստեղծագործական կարողությունները, տրամադրվածությունը և մտածելակերպը՝ այնպես, որ նրանք կարողանան դառնալ առաջատարներ տեխնոլոգիաների ոլորտում։
Մեր դասընթացները նպատակ ունեն օգնելու երեխաներին բացահայտել իրենց տաղանդը, խորացնել իրենց գիտելիքները և պատրաստել նրանց նորարական տեխնոլոգիաների ապագային։
Մեր մոտեցումը կենտրոնացած է երեխայի մտածողության և ստեղծագործական ունակությունների զարգացման վրա:
Մեր դասընթացները միավորում են տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ տալով աշակերտներին հնարավորություն կիրառելու իրենց գիտելիքները իրական նախագծերում։
Բացի որակյալ դասընթացներից, մենք նաև կարևորում ենք պրակտիկայի հնարավորությունը:
Դասընթացի ավարտից հետո մեր ակադեմիայում մենք ապահովում ենք մեր լավագույն ուսանողներին պրակտիկայի հնարավորություն՝ այդպիսով նրանց թույլ տալով ամրապնդել իրենց գիտելիքները և փորձ ձեռք բերել իրական աշխատանքային միջավայրում։
Սա հնարավորություն է տալիս երեխաներին մասնագիտանալ տեխնոլոգիական ոլորտներում և ձեռք բերել արժեքավոր փորձ, որը կօգնի նրանց զարգանալ և մրցունակ լինել ապագա աշխատաշուկայում։